...
  • Գլխավոր
  • Լուսանկարներ
  • Բնակարաններ
  • Սպասարկում(current)
  • Կոմերցիոն
  • Կոնտակտ
RUS. ENG.

...

Սպասարկման ծառայություններ

Սպասարկման ծառայությունների ամսական վճարը կազմում է բնակարանի 1քմ-ի դիմաց 450 դրամ հաշվարկով: Այն իր մեջ ներառում է՝

1. Շուրջօրյա գործող անվտանգության համակարգ

2. Շքամուտքերի մաքրություն, ջեռուցում/հովացում

3. Վերելակների սպասարկում

4. Շենքի ընդհանուր լուսավորություն

5. Աղբահանույթուն

...

Գինետուն-մառան

Համալիրի -2 հարկում գտնվում է գինետուն-մառանը՝ կառուցված միջազգային ստանդարտներին համապատասխան: Յուրաքանչյուր բնակչին տրամադրվում է գինետուն-մառանի խմիչքների համար նախատեսված պահոցի անհատական հատված:

Գինետունն ունի նաև հանգստի հարմարավետ անկյուն:

...

Անվտանգության ծառայություն

Համալիրի անվտանգության ծառայությունն իրականացվում է բարձրորակ վերահսկող տեսախցիկների, մուտքի մագնիսական քարտային ապահովման սարքերի, շարժի տվյալների շուրջօրյա հավաքման և պահպանման սարքավորումների միասնական համակարգի միջոցով:

Յուրաքանչյուր բնակելի մուտք ապահովված է անհատական անվտանգության համակարգերով և ամբողջովին առանձնացված է մյուս մուտքերից:

...

Ավտոկայանատեղի

Ավտոկայանատեղին գտնվում է համալիրի -1,-2,-3 հարկերում: Այն ջեռուցվում է և ապահովված է ավտոմատ հակահրդեհամարման, ծխահեռացման, մշտական մաքուր օդի ներածման համակարգերով: Ավտոկայանատեղիի արժեքը, գնման դեպքում, հաշվարկվում է գնվող բնարականի 1 քմ-ի արժեքին համապատասխան: Ավտոկայանատեղին տրամադրվում է նաև վարձակալությամբ:

...

Օդափոխություն

Բնակարանների օդափոխումն իրականացվում է կենտրոնացված համակարգով՝ դրսից մաքուր օդի մատակարարմամբ սենսորային ցուցիչի միջոցով: Յուրաքանչյուր բնակարանի յուրաքանչյուր սենյակում հնարավոր է կարգավորել անհատական ջերմաստիճանը ֆանկոլային սենսորային ցուցիչի միջոցով:

...

Ջեռուցում

Բնակարանների ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Համալիրի ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս գնորդին ըստ իր ցանկության ընտրել ջեռուցման տեսակը (ավանդական, ֆանկոլային):

...

Ջրամատակարարում

Համալիրն ունի անհատական 2 խոշոր էմալապատ ջրամբարներ և ավտոմատ պոմպակայան, որն ապահովում է համալիրի անխափան ջրամատակարարումը՝ անգամ մինչև 3 ամիս ջրանջատման պարագայում:

...

Էլեկրամատակարարում

Շենքի էլէկտրամատակարարման համար առկա են 2×1600 կվ 6/04կվ լարմամբ տրանսֆորմատորային ենթակայաններ: Անխափան էլեկտրամատակարարումն իրականացվում է իրարից անկախ 6կվ լարմամբ 2×150մմ բարձրավոլտ երկու մալուխներով: Բարձր լարման ենթակայանում տեղադրված են «KCO-298» տիպի վակուումային անջատիչներ և ABP ավտոմատ փոխարկիչ` վթարային սարքավորումները էլեկտրաէներգիայով սնուցման համար: Յուրաքանչյուր բաժանարար վահան լրացված է վթարային մալուխով և «Legrand» ֆիրմայի ավտոմատ անջատիչներով: Շենքի էլեկտրասնուցման ներքին ցանցն ապահոված է «LIBAN» տիպի պղնձյա մալուխների պաշտպանիչ շերտով:

...

Ձայնա-ջերմամեկուսացում

Համալիրի արտաքին պատերը կառուցված են՝ պահպանելով կատարյալ ձայնաջերմամեկուսացման ստանդարտները: Արտաքին պատերի հաստությունը 80սմ է, միջբնակարանային պատերի հաստությունը՝ 90սմ:

Բնակարանների դռներն ու պատուհաններն ալյումինե պրոֆիլներով են` գերմանական «Technoform BAUTEC» ֆիրմայի տեխնոլոգիայով պատրաստված նյութից, 34մմ ջերմակամրջով, պրոֆիլի շրջանակի հաստությունը՝ 74մմ, պրոֆիլի փեղկի հաստությունը 84մմ:

Պատուհանների ապակյա փաթեթները եռաշերտ են և լիցքավորված արգոն գազով: Ապակիներից մեկը ծածկված է ինֆրակարմիր շերտով, որը ամռանն արտացոլում է արևի ճառագայթները, իսկ ձմռանը պահպանում է ջերմությունը: Պատուհանների աքսեսուարները` բռնակները, փականները և ծղնիկները /պետլյաները/ արտադրված են իտալական «GIESSE GSE International S.P.A.» ֆիրմայի կողմից:

...

Կենտրոնացված փոշեկուլ

Համալիրում առկա է կենտրոնացված փոշեկուլային համակարգ:

...

Անհատական հաշվիչներ

Բնակարանների կոմունալ ծառայությունների մատակարարումն իրականացվում է անհատական էլեկտրոնային հաշվիչների միջոցով:

...

Հեռախոսակապ և համացանց

Շենքում անցկացված են Ռոստելեկոմ և Յուքոմ օպերատորների համացանցային և հեռախոսային կապուղիներ:


Instagram Facebook
© Copyright: moskovyan-passage.am